Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 717  հազար բնակիչ-բաժանորդ

20 ապրիլի 2020, 10:36

2020 թվականի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 3 417-ով:

Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 717 023 բնակիչ-բաժանորդ, որից 384 140-ը բնակելի շենքերում (բնակարան), 332 883-ը՝ առանձնատներում:

Ներկայում Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնքներ, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am