Աշխատանքային քննարկում՝ բնական գազի սակագների վերանայման հարցի շուրջ
Հունիսի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցի շուրջ, որին մասնակցել են նաև փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
2020 թ. ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ առաջարկություններ եւ պարզաբանումներ ներկայացվեցին ՀԾԿՀ-ի եւ Ընկերության կողմից:
«Գազափոխադրման համակարգը գտնվում է անմխիթար ծանր վիճակում: Ընկերությունը երկրում մեծածավալ ներդրումներ է իրականացրել, սակայն աշխատում է վնասով», — իր խոսքում մասնավորապես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
«Մեր առաջարկված սակագնով ընկերությունը նախատեսում է 10 տարվա կտրվածքով ունենալ շուրջ 60 մլրդ դրամ միջին մարժա և զուգահեռ կփորձենք իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ: Ի դեպ, այս ներդրումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակում, որով նախատեսվում է մեր համակարգը ներկա վիճակից հնարավորինս մոտեցնել միջազգային ցուցանիշներին», — ասաց Հ. Թադևոսյանը:
Ըստ Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի, համակարգում անհրաժեշտ է իրականացնել նորմատիվային ծախսեր, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ՝ գազափոխադրման համակարգի մաշվածության հետ կապված: «Ներդրումներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաև ընթացիկ ծախսեր: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի և սպառողների շահերը», — նշեց Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:
«Սպառողներին հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով գազի վաճառքը միֆ է», — ընդգծեց Հ.Թադևոսյանը, պարզաբանելով, որ գազը մինչ այսօր վաճառվել է 255 դոլարով, այն դեպքում, երբ սկսած 2019 թվականից սահմանին ձեռք է բերվում 165 դոլարով:
«Տարբերութունից ստացվում է 90 դոլար, որից շուրջ 43 դոլարը „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ—ն վճարում է ՀՀ պետական բյուջե որպես ավելացված արժեքի հարկ և այս պահի դրությամբ համարվում է Հայաստանի առաջին խոշոր հարկատուն: Մնացած 47 դոլարից շուրջ 12-ը բնական տեխնոլոգիական կորուստներն են: Մնացած 35 դոլարից շուրջ 19-ը աշխատավարձն է: Այսինքն, համակարգի շահագործման, մաշվածության և շահույթի համար մնում է շուրջ 16 դոլար», — մասնավորապես ասաց Հ.Թադևոսյանը:
«Մեծ թվերը ֆիկցիա է, հետևաբար Ընկերության գերշահույթի մասին որևէ խոսք չի կարող լինել», — ընդգծեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Հունիսի 28-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- ՀԾԿՀ-ն բնական գազի սակագների վերաբերյալ որոշում ընդունեց
- Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց գազի սակագնի վերանայման հայտի հիմնավորումը
- Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է հունիսի 10-ից