Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

26 հունիսի 2020, 10:59Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: