Սահմանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագինը

13 օգոստոսի 2020, 13:53

Օգոստոսի 13-ից ուժի մեջ են մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագինը սահմանելու մասին։

Որոշումների համաձայն «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանում (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական տարածք) ջերմային էներգիայի արտադրության լիցենզիան երկարաձգվել է մինչև 2021 թվականի օգոստոսի 13-ը: Սահմանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը.

P = 3,881∗(W1∗T1+W2∗T2∗E) W1+W2 + 196,98 

որտեղ`

P—ն հաշվարկային ամսում առաքվող ջերմային էներգիայի սակագինն է 

(դրամ/գիգաջոուլ)՝ առանց ավելացված արժեքի հարկի,

W1—ն հաշվարկային ամսում մինչև 2576,66 գիգաջոուլի (ներառյալ) շրջանակում

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանից

առաքված ջերմային էներգիայի քանակն է (գիգաջոուլ),

W2—ն հաշվարկային ամսում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական

ընկերության «Հրազդան-5» կայանից առաքված ջերմային էներգիայի՝ 2576,66 

գիգաջոուլը գերազանցող քանակն է (գիգաջոուլ),

T1—ն հաշվարկային ամսում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական

ընկերության կողմից ջերմային էլեկտրակայաններին վաճառվող յուրաքանչյուր

ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինն է՝ 

(դրամ/խորանարդ մետր՝ առանց ավելացված արժեքի հարկի),

T2—ն հաշվարկային ամսում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական

ընկերության կողմից ջերմային էլեկտրակայաններին վաճառվող յուրաքանչյուր

ամսում 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գործող սակագինն է՝ 

արտահայտված ԱՄՆ դոլարով (ԱՄՆ դոլար/ խորանարդ մետր՝ առանց ավելացված

արժեքի հարկի),

E—ն յուրաքանչյուր հաշվարկային ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ

դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված

միջին փոխարժեքի մեծությունն է։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am