Հ.Թադևոսյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

5 սեպտեմբերի 2020, 09:40

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բոլոր աշխատողներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ, և ուզում եմ երախտագիտության խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր տարիների քրտնաջան աշխատանքով իրենց ներդրումն են ունեցել համակարգի կայացման գործում:

Չնայած ժամանակավոր դժվարություններին՝ մենք միակամ, համակարգված աշխատանքի շնորհիվ կարողացանք ապահովել արտադրատնտեսական ակնհայտ արդյունքներ, որ այսօր գոհունակությամբ ենք արձանագրում: Մենք կարողացանք բաց խոսել մեր առջև ծառացած խնդիրներից ու համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ, որոնք հիմք են նախապատրաստում հետագա կայուն զարգացման համար:

Առաջիկա տարիների համար ընկերությունը նախաձեռնել է խոշորածավալ ներդրումային ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում, որի իրագործումը մեզ հնարավորություն կտա շարժվել ինչպես զարգացման ճանապարհով, այնպես էլ համակարգը ներկա վիճակից հնարավորինս համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Ես հուսով եմ, որ այդ ամենը մենք միասին կկարողանանք կյանքի կոչել առաջին հերթին այն մասնագիտական ներուժի շնորհիվ, որ առկա է այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:

Հայաստանի տնտեսության մեջ «Գազպրոմ Արմենիա»-ն որպես համակարգաստեղծ ընկերություն շարունակում է պահե իր առաջատար դիրքերը և պատշաճ մակարդակով իրականացնել հանրապետության սպառողական շուկայի անխափան ու հուսալի գազամատակարարումը, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում այս հսկա գործընթացին մասնակից յուրաքանչյուր աշխատողի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում բոլորին մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am