«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտների կապիտալ նորոգման աշխատանքներ

11 սեպտեմբերի 2020, 11:51

Հայաստանի սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել հանրապետության գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտների կապիտալ նորոգման աշխատանքները:



Ընկերության 2020թ. Կապիտալ նորոգման պլանի շրջանակում, մասնավորապես, կատարվել են հետևյալ աշխատանքները.

— Ղազախ-Երևան (II գիծ) 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգում, այդ թվում՝ գազատարի մի հատվածի մեկուսիչ շերտի և փականային հանգույցի վերանորոգմամբ,

— Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 500 մմ տրամագծով միջին ճնշման ստորգետնյա գազատարի մեկուսիչ ծածկույթի վերանորոգում և Երևան քաղաքի գործող ԳԲ ցանցի հետ օղակավորում:


Այդ գազատարը կոնսերվացված էր դեռ խորհրդային տարիներին: Բոլոր աշխատանքների ավարտից հետո մինչև տարեվերջ գազատարը նորից կշահագործվի՝ բարձրացնելով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների գազ սպառող բաժանորդների գազամատակարարման հուսալիությունը:


Ավարտական փուլում են Երևանի մի շարք շրջանների, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ստորգետնյա գազատարերի կապիտալ նորոգման աշխատանքները:


Շարունակվում են «Նոյեմբերյան», «Արտաշատ», «Ջրվեժ» և «Մարալիկ» գազաբաշխիչ կայանների կապիտալ նորոգման աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am