Ցուցահանդես-վաճառք բարեգործական նպատակներով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում կրկին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ:

Բարեգործական նախաձեռնությանը, որ կյանքի կոչվեց դպրոցի աշակերտների ստեղծագործական եռանդի շնորհիվ, մասնակցեցին նաև աշակերտների ծնողներն ու համալիրի աշխատակիցները՝ հասույթը ձևավորելու համար:



Ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվել է մարզային դպրոցների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am