2020 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է  երկրորդ տեղը

20 հունվարի 2021, 15:46

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 45,548,610 հազար դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 21-րդ տեղում է: Նշված ժամանակահատվածում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 5,624,790 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 150-րդ տեղը՝ 1,257,685 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am