Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 732 հազար բաժանորդ

20 հոկտեմբերի 2021, 13:41

2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 732 666, որից 391 916-ը բազմաբնակարան շենքերում, 340 750-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7945-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am