Ավարտվել են Հանրապետության գազամատակարարման համակարգի 2021/2022 թթ. նախապատրաստական աշխատանքները

2021/2022թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածի նախապատրաստական աշխատանքների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազափոխադրման համակարգի օբյեկտներում իրականացվել են համալիր, կանխարգելիչ, վերանորոգման և պլանային աշխատանքներ:

Մասնավորապես, կատարվել են 60 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների հակակորոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև փականային հանգույցների վերանորոգման աշխատանքներ` գծային փականների փոխարինմամբ:

Գազաբաշխիչ կայանների նախապատրաստմանն ուղղված միջոցառումների շրջանակում կապիտալ վերանորոգվել են 3 գազաբաշխիչ կայաններ (ԳԲԿ)՝ ԳԲԿ Երևան-2, ԳԲԿ Երևան-4, ԳԲԿ Գյումրի-1:

Կատարվել են 340 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների, ինչպես նաև թվով 8 ԳԲԿ-ների համալիր ախտորոշման աշխատանքներ:
Իրականացվել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ) ճնշակայանի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգման աշխատանքներ, այդ թվում 5 գազամոտոկոմպրեսորների ընթացիկ նորոգման, ջրի տաք ցիկլի օդային հովացման սարքերի, կոմպրեսորային արտադրամասի տեխնոլոգիական կապկպուկների, գազի մաքրման հանգույցի, գազի օդային հովացման սարքերի և ջրի տաք ցիկլի պոմպակայանի նորոգման աշխատանքներ:
Գազի ստորգետնյա պահեստարանի թվով 3 գազահորերում իրականացվել են երկրաֆիզիկական հետազոտություններ, փոխարինվել են կախովի խողովակասյուները և շատրվանային ամրանները, կատարվել են հերմետիկության և ամրության փորձարկումներ: 2022 թվականին պլանավորվում են առաջնային ներմղման աշխատանքներ, որից հետո գազահորերը կհանձնվեն շահագործման:

2021/2022թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածի նախապատրաստական աշխատանքների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ ցանցերի օբյեկտներում կատարվել են շուրջ 940 կմ երկարությամբ գազատարների գործիքային հետազոտման և ավելի քան 10 000 միավոր գազակարգավորիչ կետերի ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Ավարտվել են գազաբաշխիչ ցանցերի մոտ 32կմ երկարությամբ վերանորոգման աշխատանքները:




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am