Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
«Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խմբի խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության գազի ստորգետնյա պահեստարանի՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և ընդլայնման հնարավորությունները։Աշխատանքային խումբը գլխավորում էր «Գազպրոմ» ՀԲԸ Դեպարտամենտի պետի տեղակալ — Վարչության պետ Սերգեյ Խանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև «Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Սաֆոնովը և ընկերության մասնագետները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ գեոտեխնոլոգիի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։
Կողմերը քննարկել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի գազահորերի ախտորոշման, նորոգման և վերականգնողական ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր։
Աշխատանքային խմբի կողից որոշում է ընդունվել 2022 թվականին շարունակել Աբովյանի ԳՍՊԿ-ի գազահորերի վիճակի մշտադիտարկումը, ստացված տվյալների հիման վրա որոշել պահեստավորվող բնական գազի օպտիմալ ծավալը՝ Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարման նպատակով։
Բացի այդ, Աբովյանի ԳՍՊԿ-ի հեռանկարային զարգացման շրջանակում շարունակվելու է գազի ստորգետնյա պահեստարանի տեղանքի երկրաբանական կառուցվածքի, տեկտոնական և ինժեներաերկրաբանական պայմանների հետազոտությունը՝ գազահորերի ֆոնդի օպտիմալ շահագործման համար։
«Գազպրոմ ՊԽԳ» ՍՊԸ-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության նյութերով
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հուլիս ամսվա նորությունները
- Հանրապետության գազաբաշխման համակարգին առաջին կիսամյակում միացվել է ավելի քան 5400 բաժանորդ
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 411,9 մլն խ.մ
- ՌԴ լուսավորության նախարարի տեղակալն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր
- 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 4920 զանգ և դիմում
Մեծացված լուսանկար (JPG, 397 ԿԲ)