ՌԴ լուսավորության նախարարի տեղակալն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր։Պատվիրակության կազմում էին նախարարության և մանկավարժական բուհերի, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ:
Հյուրերը շրջայց կատարեցին համալիրում, որի ընթացքում Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց դպրոցի հնարավորությունները և պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:
Ուսումնա-սպորտային համալիրի ղեկավար կազմի հետ հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հարցեր, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հուլիս ամսվա նորությունները
- Հանրապետության գազաբաշխման համակարգին առաջին կիսամյակում միացվել է ավելի քան 5400 բաժանորդ
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 411,9 մլն խ.մ
- Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
- 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 4920 զանգ և դիմում
Մեծացված լուսանկար (JPG, 417 ԿԲ)