«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ընթացիկ տարվա արտադրական ծրագրերի շրջանակում աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2022թ. արտադրական ծրագրերի շրջանակում շարունակվում են համալիր աշխատանքները գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում։Ներկայում իրականացվում են Երևան-Արմավիր 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան II գծի 1000 մմ և 700 մմ տրամագծերով մայրուղային գազատարների ու Գորիս-Նախիջևան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները: Մայրուղային գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 38 կմ:
Ընթացքի մեջ են լայնածավալ աշխատանքները նաև գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում, մասնավորապես՝ իրականացվում է «Ալավերդի», «Գետաշեն» և «Արզնի» գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ենթակառուցվածքի և տեխնոլոգիական հանգույցների կապիտալ նորոգում։
Շարունակվում են համալիր միջոցառումները գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ շուրջ 65 կմ միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների և թվով 90 հատ պահարանային գազի կարգավորիչ կետերի կապիտալ նորոգման աշխատանքները Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակավայրերում։
2022թ. արտադրական ծրագրերի շրջանակներում բոլոր աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտվեն մինչև տարեվերջ ամբողջ ծավալով։
Միաժամանակ՝ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարման ապահովմանն ուղղված միջոցառումների, 2022–2023թթ․ ձմեռային ժամանակահատվածին նախապատրաստման շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի և «Տրանսգազ» ՍՊԸ կողմից գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում ներկայում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ և ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հուլիս ամսվա նորությունները
- Հանրապետության գազաբաշխման համակարգին առաջին կիսամյակում միացվել է ավելի քան 5400 բաժանորդ
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 411,9 մլն խ.մ
- ՌԴ լուսավորության նախարարի տեղակալն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր
- Սանկտ-Պետերբուրգում քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)