2022 թվականի 9 ամիսների ընթացքում «թեժ գծով» ստացվել է ավելի քան 7100 զանգ և 1330 դիմում
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 7100 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 928, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 405 դիմում:Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Գրավոր դիմումները գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հարցերը սահմանված ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից և տրվել գրավոր պատասխաներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերը Ընկերության հետ որևէ առնչություն չունեն
- Հանրապետություն բնական գազի մատակարարումը Ժամանակավորապես կդադարեցվի
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 745 հազար բաժանորդ
- Գազի ապօրինի օգտագործումը՝ պայթյունի պատճառ