ԳԳ մասնաճյուղերի արտադրա-տնտեսական գործունեության ընթացիկ արդյունքները դրական են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի մոտ հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) օգոստոս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։

Ներկայացվեցին գազաբաշխման ցանցի շահագործմանը և սպասարկմանը, հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրմանը, գազաֆիկացման աշխատանքներին և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկմանն առնչվող ամփոփիչ ցուցանիշները։

Ա․ Հակոբյանին նշեց, որ ԳԳ մասնաճյուղերի անցած ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են։

Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Դրական ցուցանիշներ են արձանագրված նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԳԳ մասնաճյուղերի գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am