ՈւՍՀ դպրոցում բացվել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում բացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին տպագրված քարոզչական պլակատների կրկնօրինակների ցուցահանդեսը։
Պատերազմի առաջին օրերից Հայկական հեռագրական գործակալությունը՝ Արմտագը, սկսել էր երգիծական հակաֆաշիստական պլակատների թողարկումը, որոնց հեղինակներն էին մի շարք տաղանդավոր և անվանի հայ նկարիչներ և բանաստեղծներ։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակը՝ Հայրենական մեծ պատերազմի, այդ ծանր պատերազմում տարած Հաղթանակի մասին հիշողության պահպանումն է, որպեսզի մոռացության չմատնվի այդ հերոսական ժամանակաշրջանի պատմությունը։
Ցուցահանդեսի կազմակերպիչները դպրոցի սաներին պատմեցին Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հսկայական ավանդի, թիկունքում ծավալված տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի մասին։
Մեծացված լուսանկար (JPG, 248 ԿԲ)