Բեմից նրանք թատերական լեզվով պատմեցին Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների, սխրագործության, նույնիսկ ամենադժվարին ժամանակներում չմարող հույսի և լույսի մասին։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Ռոսիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ներկայացմանը հրավիրված էին «Ռոսիա» ՀԿ-ին կից «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի և Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտները։
Մեծացված լուսանկար (JPG, 538 ԿԲ)