Ընկերության մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կենտրոնական մասնաշենք

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կենտրոնական մասնաշենք

«Գազպրոմ» ՀԲԸ Ընկերության միակ բաժնետերն է:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է հանրապետության խոշոր գործատուներից մեկը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկը և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք հանրապետության տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում` զուգահեռաբար ապահովելով նաև մի շարք կապակցված ոլորտների դինամիկ զարգացումը:

Ընկերության առաքելությունը նպատակաուղղված է առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարում ապահովել հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ գործունեության արդյունավետության բարձրացման և զանազանեցման ճանապարհով երկարատև ու համաչափ զարգացում ապահովել համակարգում: