Արհեստակցական կազմակերպություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունն ունի 4916 անդամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ներկայացուցչական ժողովն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ անգամ՝ արհկոմի որոշմամբ:

Արհեստակցական կազմակերպության անդամներն են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի, 4 դուստր ընկերությունների և 16 առանձնացված ստորաբաժանումների աշխատողները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության արհկոմի նախագահի պաշտոնակատար է Մարատ Սմբատի Ղուլյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության արհկոմը կազմված է 15, իսկ վերստուգիչ հանձնաժողովը՝ 3 անդամից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության միջև կնքված Գլխավոր կոլեկտիվ պայմանագրին և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան:

Գլխավոր կոլեկտիվ պայմանագրին համապատասխան՝ Արհմիությունն իրավունք ունի.

— Ընկերությունից ստանալ Ընկերությունում սոցիալ-աշխատանքային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկատվություն համապատասխան հիմնավորումներով, քննարկել տեղեկատվությունը՝ հրավիրելով Ընկերության և Աշխատողների ներկայացուցիչներին.

— Անհատական աշխատանքային և աշխատանքի հետ կապված հարցերով օգտվել Արհմիության անդամ Աշխատողների շահերի ներկայացման և պաշտպանության իրավունքից, իսկ կոլեկտիվ իրավունքների և շահերի ոլորտում՝ Աշխատողների իրավունքները և շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավունքից, անկախ Արհմիության անդամ լինելուց: