Պատմություն

1958

  • Ոլորտի հիմնադրում:
  • «Երհեղուկգազ» գրասենյակի ստեղծում: Ածխաջրածնային հեղուկ գազով գազաֆիկացման մեկնարկ:
  • Գազատարների նախագծում:
  • Մասնագետների պատրաստում:
  • Երեւանի մայրուղային գազամուղների վարչության ստեղծում: ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության «Մայրուղային գազամուղների անդրկովկասյան վարչության» հայկական մասնաճյուղի ստեղծում: Հետագայում անդրկովկասյան վարչությունը տրոհվեց, եւ նրա մասնաճյուղի հիման վրա ձեւավորվեց համամիութենական ենթակայության «Հայտրանսգազ» արտադրական միավորումը:


1959

  • Ղազախ — Երեւան (180կմ) եւ Ղարադաղ — Աղստաֆա —Թբիլիսի — Երեւան 856 կմ երկարությամբ մայուղային գազամուղի շինարարության մեկնարկ:


Շինմոնտաժային վարչությունների ստեղծումը Դիլիջանում,Իջևանում

Շինմոնտաժային վարչությունների ստեղծումը Դիլիջանում,Իջևանում


  • Շինհավաքակցման վարչություններ ստեղծվեցին Իջեւանում, Դիլիջանում:

1960 

  • Ստեղծվեցին Հայաստանի գազաֆիկացման Գլխավոր վարչությունը, Երեւանի քաղաքային գազի տնտեսությունները, գազի տնտեսության շրջանային շահագործման գրասենյակները, «Երեւանշին» տրեստը:
  • 1960 թ. փետրվարի 12-ին Երեւանի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ վառվեց բնական գազի առաջին ջահը: Հանրապետության գազամատակարարման առաջին տարում գազաֆիկացվեցին արդյունաբերական 16 ձեռնարկություն, 25 ջեռուցող կաթսայատուն, ավելի քան 1200 բնակարան: Գազասպառման տարեկան ծավալը կազմեց 112,0 մլն խ.մ:


  • Երեւանում կառուցվեց առաջին գազաբաշխիչ կայանը՝ԳԲԿ-1:
  • Քաղաքների, շրջկենտրոնների, փողոցային եւ թաղամասային գազաբաշխիչ ցանցերի ու դրանց ճյուղավորումների լայնամասշտաբ շինարարական աշխատանքների իրականացում:

1961–1962

  • Սկսվեցին քաղաքների ու շրջկենտրոնների արդյունաբերական ու կենցաղային օբյեկտների գազաֆիկացման աշխատանքները, ընդլայվեցին քաղաքային ու գյուղական բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերը:


  • Երեւանում հեղուկ գազի գազալցկայանների շինարարություն:

1963–1964

  • Օրջոնիկիձե-Թբիլիսի մայրուղային գազատարի շինարարություն՝ Անդրկովկասի հանրապետությունների գազամատակարարումն ապահովելու նպատակով:
  • 1963 թ.-ին կառուցվեցին Կիրովական /Վանաձոր/-Լենինական /Գյումրի/ 58 կմ երկարությամբ եւ տարեկան 4,37 մլն խ.մ թողունակությամբ, իսկ 1964-ին` Կրասնի Մոստ — Ալավերդի 55 կմ երկարությամբ եւ 4,4 մլն խ.մ թողունակությամբ գազամուղները:
  • Խոշոր արդյունաբերական համալիրները սկսեցին աշխատել բնական գազով:

1965–1969

  • 1965 թ. կառուցվեցին Վանաձոր-Ալավերդի, Երեւան-Հոկտեմբերյան /Արմավիր/, 1968թ.՝ Վանաձոր-Գյումրի-Մարալիկ գազամուղները, 1969 թ. Արմավիր-Կարմրաշեն գազամուղի կառուցմամբ փակվում է Երեւան-Արմավիր-Գյումրի-Վանաձոր գազատար օղակը /արեւմտյան օղակ/:
  • Հայաստանի քաղաքների, շրջկենտրոնների եւ բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերի ու դրանց ճյուղավորումների շինարարական աշխատանքների իրականացում:
  • Գազի ստորգետնյա պահեստավորման կայանի կառուցում /ԳՍՊԿ/:
  • Արդյունաբերական շահագործման հանձնվեց ստորգետնյա առաջին գազապահեստարանը՝ 380 հազ խ.մ ֆիզիկական ծավալով:
  • Կիրովականի մայրուղային գազամուղների վարչության ստեղծում:


1970–1978

  • Հայաստանի գազամատակարարումը սկսեց իրականացվել հարավ-կովկասյան համակարգին միացված տրանսիրանական մայրուղային գազամուղից: 1975թ. հանրապետության գազասպառողներին մատակարարվեց 3,08 մլրդ խ.մ իրանական գազ:
  • Օրջոնիկիձե — Սագուրամո մայրուղային գազամուղի վրա լրացուցիչ ճնշակայանների կառուցում:
  • Եվլախ — Գորիս — Նախիջեւան մայրուղային գազատարի շինարարութուն՝ Զանգեզուրի տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը լուծելու նպատակով:
  • Ստեղծվեց «Հայտրանսգազ» ԱՄ:
  • Գազաբաշխիչ ցանցերի զարգացում, գազաֆիկացման մակարդակի բարձրացում:
  • Տեղադրվեց 79,3 կմ երկարությամբ Եվլախ — Գորիս — Նախիջեւան մայրուղային գազամուղը:

1979

  • Դադարեց իրանական գազի մուտքը հանրապետություն:
  • Կառավարական միջոցներ ձեռնարկվեցին Անդրկովկասյան հանրապետությունների գազամատակարարումն ապահովելու ուղղությամբ:

1980–1982

  • Հանրապետություն մատակարարվող գազի ծավալները մեծացնելու նպատակով կառուցվեց Մոզդոկ — Կազի Մոհամեդ մայրուղային գազամուղը:
  • Գազաֆիկացման գլխավոր վարչությունը վերանվանվեց Գազաֆիկացման պետական կոմիտե, «Հայտրանսգազ» ԱՄ-ը՝ «Հայգազարդ» ԱՄ:

1983–1985

  • 1200 մմ տրամագծով, 617 կմ երկարությամբ Նովոպսկով — Աքսայ — Մոզդոկ գազամուղի կառուցում՝ Անդրկովկասյան հանրապետություններին մատակարարվող գազի թողունակությունը բարձրացնելու նպատակով:
  • Երեւանում առաջին ավտոգազալցակայանի կառուցում:
  • Ավտոմեքենաները սկսում են օգտագործել հեղուկ գազը որպես շարժիչային վառելիք:
  • 1983թ. կառուցվեցին Գորիս — Կապան — Քաջարան գազամուղն ու դեպի Գորիս, Սիսիան, Կապան գազատար-ճյուղավորումները:
  • 1984թ. կառուցվեց 86,6 կմ երկարությամբ Իլյիչովսկ /Նախիջեւանի ԻՀ/-Երեւան գազամուղը:
  • 1985թ.կառուցվեց Արտաշատ գազատար-ճյուղավորումը:

1986–1987

  • Քաղաքների եւ շրջկենտրոնների գազաֆիկացման նպատակով գազատար ցանցերի ընդլայնում դեպի Սեւանա լճի տարածք, Ապարան, Զանգեզուր, Վայք եւ այլ տարածաշրջաններ:
  • Շահագործման են հանձնվել ստորգետնյան գազապահեստ-կայանի հերթական 8 հորերը պահեստավորվող գազի 1 մլն խոր.մ ֆիզիկական ծավալով:
  • Տեղադրվում են Սեւան — Ջերմուկ գազամուղի 2-րդ խողովակաշարը, Ապարան — Քուչակ, Վայք — Եղեգնաձոր գազամուղները:

1988–1990

  • Փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հետ կապված:
  • Նոր գազաբաշխիչ ցանցերի եւ գազի տնտեսության շահագործման բազաների կառուցում:
  • Տեղադրվում են Աշտարակ-Ապարան գազամուղն ու դեպի Գյումրի ճյուղավորումը:
  • 1989 թվականին Գազաֆիկացման պետական կոմիտեն վերանվանվեց «Հայգազ» արտադրական միավորում:
  • Մինչեւ 1990-ական թվականները հանրապետությունում ընդհանուր առմամբ կառուցվել է 1768 կմ մայրուղային գազամուղ եւ 55 գազաբաշխիչ կայան: Գազաֆիկացման ցուցանիշներով Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջիններից մեկն էր. քաղաքներում այն կազմում էր 82,6 տոկոս, իսկ գյուղական վայրերում՝ 83,3 տոկոս:

1991

  • Դադարեցվեց Հայաստանի գազամատակարարումը տարածաշրջանում ծագած հակամարտությունների պատճառով:
  • Դադարեցվեց նոր գազամուղերի կառուցումը եւ դրանց վրա տեղակայված սարքավորումները մատնվեցին երկարատեւ անգործության:
  • Շրջադարձ վառելիքի ավանդական տեսակներին՝ փայտ, քարածուխ, նավթ, այրվող թափոններ, բնակչության որոշ մասն էլ անցավ հեղուկ գազի օգտագործման:
  • Գազամատակարարման համակարգի զգալի հատվածի կոնսերվացում:

1992–1996

  • 1992 թ. ՀՀ «Հայգազ» եւ նախկինում համամիութենական ենթակայության «Հայգազարդ» ԱՄ-ների միաձուլմամբ ստեղծվում է «Հայգազվառելիք»պետական ձեռնարկությունը, որը նույն թվականին վերանվանվում է «Հայգազ» հատուկ նշանակության ՊՁ, հետագայում՝ «Հայգազարդ» ՊՁ: 1994 թ. ՊՁ-ն վերափոխվում է պետական կոնցեռնի:


  • Վրաստանի տարածքով անցկացրեց շուրջ 180 կմ գազամուղի նոր գիծ՝ հանրապետության գազամատակարարումը վերականգնելու նպատակով: Սակայն նոր գազամուղի կառուցումից հետո գազի ներկրման քանակը մնաց խիստ սահմանափակ:
  • 1993 թ. կառուցվեց Կարմիր կամուրջ — Սեւքար — Բերդ 61,8 կմ երկարությամբ գազամուղը:
  • 1993 թ. վերջին վերսկսվեց ռազմավարական նշանակություն ունեցող առանձին օբյեկտների գազամատակարարումը:
  • 1995 թ. սկսվեցին աշխատանքներ ազգային տնտեսության կարեւորագույն օբյեկտների գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
  • 1996 թ. սկսվեց հատուկ նշանակության օբյեկտների գազամատակարարումը: 1995–1996թթ. USAID եւ TACIS ծրագրերի շրջանակում «GAZ de France» եւ «Snamprogetti» կոնսորցիումի անմիջական մասնակցությամբ. ուսումնասիրվեցին գազատրանսպորտային ու գազաբաշխիչ համակարգերը, գազի համակարգին անհրաժեշտ սարքավորումներ ու պահեստամասեր արտադրող մասնագիտացված արտադրական ձեռնարկությունները, եւ գործնական առաջարկներ եղան գազամատակարարման համակարգի վերականգնման առումով:

1997 

  • ՀՀ էներգետիկայի նախարարությունը հաստատեց հանրապետության գազամատակարարման վերականգնման ծրագիրը:
  • Հիմնադրվեց «ՀայՌուսգազարդ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը 1997 թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997 թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն:



  • Վերականգնվում են գազատար ցանցերը:
  • Վերսկսում է բնակելի շենքերի գազամատակարարումը:
  • Ներդրվում են գազի կենցաղային հաշվիչներ:
  • Ներդրվում են գազի արդյունաբերական հաշվիչներ:
  • Երեւանի բնակելի շենքերի գազամատակարարումը վերսկսելու ընթացքում կիրառվում են պոլիէթիլենային խողովակներ:

1998- 2011

  • «Գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման» ծրագրի իրականացում:
  • Բնական գազի սպառման շուկայի ընդլայնում:
  • Համակարգի արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում:
  • Գործունեության հետագա դիվերսիֆիկացիա, մասնակցություն ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:

2005–2008 

  • Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարություն ու շահագործում:


2006–2012

  • Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվների ձեռքբերում, շինարարություն եւ արդիականացում: 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք է բերում «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները՝ բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու պարտավորությամբ:


2008–2012

  • Բազմաբնակարան շենքերի ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի տեղադրման մասսայական ծրագրի իրականացում:
  • 2012թ.հունվարից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է հանրապետության էներգահամակարգին:

2013

  • Դեկտեմբերին՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի լիակատար շահագործում:


  • Դեկտեմբերին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը:


2014

  • Հունվարին «Գազպրոմ» ԲԲԸ և ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջև կնքվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:
  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պաշտոնապես վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

2015

  • Ապրիլին տեղի է ունեցել Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությունը:

2016

  • Ապրիլին մեկնարկել է ուսումնամարզական համալիրի շինարարությունը:

Հայաստանի գազի ոլորտի ղեկավարներ.

Թաթարյան Գեորգ Անդրեյի (1959–1990)

Ադոնց Ռոլանդ Մուշեղի (1997–2001)

Կարապետյան Կարեն Վիլհելմի (2001–2010)
Հարությունյան Վարդան Ռուբենի (2010–2016)