Թադևոսյան Հրանտ Խաչիկի

Ծնվել է 1962 թ. ապրիլի 30-ին:

Գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։

Սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:

1983–1985
«Հայկոմնախագիծ» ինստիտուտ՝ ճարտարագետ:

1985–1986
ՀՍՀ Գազպետկոմ՝ ճարտարագետ, ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ:

1986–1989
ՀՍՀ Պետագրոպրոմ՝ առաջատար ճարտարագետ:

1989–1992
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսերվիս» միավորում՝ գլխավոր մասնագետ:

1992–1999
«Հայգազարդ» պետական կոնցեռն՝ ճարտարագետ, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ:

1999–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետ:

2011–2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (2014 թվականից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:

2014–2016
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ, Վարչության անդամ:

2016–2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն:

2017 թ. ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ:

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից արժանացել է «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ», «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից՝ «„Գազպրոմ“ ՀԲԸ պատվավոր աշխատող» կոչումներին: Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից արժանացել է «ՌԴ վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը: Գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրին։