«Արմավիրի գազմաշ» ՍՊԸ

«Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն, նախկինում Հոկտեմբերյանի գազասարքավորումների փորձարարական գործարան, Հոկտեմբերյանի տուրբոագրեգատային սիստեմների փորձարարական գործարան, «Հոկտեմբերյանգազմաշ» գործարան, կազմակերպվել է 1970թ-ին, որի նպատակն էր գազի կենցաղային տեխնիկայի արտադրությունը: Հետագայում գործարանը վերապրոֆիլավորվել և արտադրել է այլ տեխնիկա, որը օգտագործվել է գազամուղերի կառուցման և շահագործման համար:
Գործարանը Ուրենգոյ-Պոմառի-Ուժգորոդ գազամուղի կառույցին մատակարարել է թողարկային և վառելիքային գազի զտիչ հանգույցներ գազակոմպրեսորային կայաններում տեղակայելու համար, պլազմային կտրող և էլ. եռակցող շարժական ագրեգատներ, էլ. եռակցված Դու 700 — 1400 տրամաչափի սեկցիավոր արմունկներ և եռաբաշխիկներ, բոլոր տեսակի և տրամաչափի խողովակաշարային հենակներ: Հետագայում գործարանը նմանատիպ արտադրանք է մատակարարել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղի շինարարությանը, միաժամանակ ապահովելով նրանց բարձրակարգ էլ. եռակցողներով, որոնք մասնագիտական ուսուցում էին ստացել գործարանում կազմակերպված էլ. եռակցողների դպրոցում:

Գործարանում թողարկվող արտադրանքը ուներ մեծ պահանջարկ գազամատակարարման համակարգում և ծանրակշիռ դեր շուկայում, որի երաշխիքը նրա բարձր որակն էր: Թողարկվող պլազմային կտրող և էլ. եռակցող կայանքը արժանացել էր ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալին:

Ներկայումս Ընկերության տարածքը կազմում է 5.2հա, որից արտադրականը 15800մ2: Ունի զարգացած ինֆրակառուցվածք, այդ թվում սեփական երկաթգծի ճյուղ, կոմպրեսորային կայան 3 կոմպրեսորների համար, ավտոգարաժ, խորքային ջրհանկայան, կտրող դարբնոցամամլիչային և այլ սարքավորումներ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմում Ընկերությունը ընդգրկվել է 1999թ. հուլիսի 1-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը վերջի մի քանի տարիներին գործնականում չէր գործել, իր գործունեությունը վերսկսեց կադրերի հավաքագրմամբ, հատկապես ինժիներատեխնիկական անձնակազմի, նոր արտադրատեսակների ստեղծմամբ և դրանց արտադրության կազմակերպմամբ:

Ընկերության կողմից ձեռնարկվում են միջոցներ արտադրական ծավալների ավելացման, սարքավորումների ծանրաբեռնվածության գործակցի մեծացման ուղղությամբ, որը ներկայումս չի գերազանցում 30 — 35 %-ը:

2001թ-ի հունվարի 1-ին Ընկերությունում ստեղծվեց գազահաշվիչների սերվիսային կենտրոն (ԳՀՍԿ), որը իրականացնում է արդյունաբերական և կենցաղային գազահաշվիչների վերանորոգում, ստուգաչափման աջակցություն և չափաբերում: Գազահաշվիչների սերվիսային կենտրոնը համալրված է ստենդներով, որոնք գործնականորեն ապահովում են ՀՀ տարածքում շահագործվող բոլոր տիպի 0.02-ից մինչև 1000մ3 ճնշման չափման ընդգրկույթով կենցաղային և արդյունաբերական գազահաշվիչների փորձարկումը և չափաբերումը: 2002թ-ից կազմակերպվել և գործում է արդյունաբերական տուրբինային գազահաշվիչների արտադրություն, միաժամանակ կատարվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց պատկանող տուրբինային գազահաշվիչների վերանորոգման և ստուգաչափման աջակցության աշխատանքներ: Ընկերությունը վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը ձեռք էր բերում «Պրեմագազ» և «Էլստեռ» ֆիրմաներից: Ներկայումս այն տրամադրվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից: Օգտագործվող պահեստամասերը ունեն երաշխավորված որակ, որի վառ ապացույցն է հանդիսանում «Պրեմագազ» և «Էլստեռ» ֆիրմաների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բազմամյա համագործակցությունը: «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում կազմակերպված գազահաշվիչների սերվիսային կենտրոնում ներդրված է ԻՍՕ 9001–2000 «Որակի կառավարման համակարգերի պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխան կառավարման համակարգ, որը խոսում է կենտրոնի տեխնիկապես բարձր հագեցվածության և որակյալ մասնագետների առկայության մասին: Ընկերությունում գործում է համակարգչային ընդհանուր ցանց, մշակված են հատուկ ծրագրեր գազահաշվիչների վերանորոգման աշխատանքների հաշվառման, նրանց շարժի գրանցման և այլ տեղեկատվական ինֆորմացիայի ֆիկսման համար: Ընկերությունում գործող գազահաշվիչների հաշվառման համակարգը հնարավորություն է տալիս հանրապետության մասշտաբով վերահսկել արդյունաբերական բոլոր տեսակի գազահաշվիչների շարժը: Վերանորոգման կամ պետստուգաչափման բերված գազահաշվիչների վերաբերյալ համակարգչային ծրագրով հաշվառվում է յուրաքանչյուր գազահաշվիչի բոլոր տվյալները, որը հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել ցանկացած գազահաշվիչ: Անվտանգության տեսանկյունից ստեղծված և գործող նման համակարգը շատ հուսալի է: Այն հնարավորություն է տալիս խուսափել տարբեր բնույթի չարաշահումներից: Որպես օրինակելի չափման միջոց ԳՀՍԿ-ում օգտագործվում են գերմանական և սլովակյան արտադրության թմբուկային և տուրբինային գազահաշվիչնր, հետագայում նախատեսվում է օրինակելի կրիտիկական ծայրափողակների հավաքածուների հիման վրա ստեղծել չափանմուշային հիմնակայան:

Ընկերությունը թողարկում է ռոտորային տիպի պտտվող հոլոգրաֆիկ կնիքներ՝ տարբեր մակագրությամբ, լազերային մակնշումներով և գույների: Հոլոգրաֆիկ կնիքները ջրակայուն և ջերմակայուն են (-40° —+ 50°): Այն կարելի է օգտագործել ցանկացած տիպի արկղների, փականների և չափման միջոցների կնիքման համար:

Ներկայումս Ընկերությունը կազմակերպել և թողարկում է համաձայն ԳՕՍՏ 17375–2001 90° պողպատե արմունկներ DN15 ÷ DN80 տիպաչափերի, որոնք կարելի է օգտագործել տնտեսության ցանկացած բնագավառում: Պողպատե արմունկները նախատեսված են խողովակաշարերին միացնել եռակցման եղանակով:

Արտադրական գործունեությունը Ընկերությունը կազմակերպել է գլխավոր արտադրական «Ա» մասնաշենքում և թողարկում է արդյունաբերական գազահաշվիչային հանգույց ԱԳՀ, գազակարգավորող չափիչ կայան ԳԿՉԿ, կենցաղային գազահաշվիչի տեղակայման հանգուց, պահարանային գազակարգավորիչ հանգույցներ, գազաբաշխիչ կայան ԳԲԿ1/3000, տարբեր տիպի գազասարքավորումներ և մետաղակոնստրուկցիաներ: