Ընկերության կառավարումը

Համաձայն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արմավիրի գազմաշ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կանոնադրությանը Ընկերության կառավարման մարմիններն են հանդիսանում ընդհանուր ժողովը, խորհուրդը և գործադիր մարմինը (տնօրենը):

Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Մեկ մասնակցով գործունեության ընթացքում Ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերվող հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունվում են Մասնակցի կողմից միանձնյա և ձևակերպվում են գրավոր կերպով:

Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք Օրենքով և ընկերության կանոնադրությամբ վերապահված են ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը:

Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` խորհրդի ներկայությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետով և գործում է Մասնակցի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Տնօրենը լուծում է Ընկերության գործունեության բոլոր հարցերը, բացի Մասնակցի ընդհանուր ժողովի և խորհուրդի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից:

Ընկերության խորհրդի կազմը.

Նախագահ՝ Գաբրիելյան Արտաշես Վարդանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ

Անդամ՝ Եղիազարյան Գուրգեն Սուրենի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ տնօրեն

Անդամ՝ Սարգսյան Հրաչյա Ավետիսի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական բաժնի պետ

Անդամ՝ Կոջայան Հռիփսիմե Արմենի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ

Անդամ՝ Ավետիսյան Արթուր Գեորգիի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: