Վ.Հարությունյանը աշխատանքային շրցայցեր է կատարել մի շարք մասնաճյուղերում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը աշխատանքային շրջայցեր եւ արտագնա խորհրդակցություններ է ունեցել Ընկերության մի շարք մասնաճյուղերում /ԳԳՄ/, որոնց մասնակցել են նաեւ գլխավոր տնօրենի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համապատասխան վարչությունների պետերը, «էյ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ Գլխավոր տնօրենը, ԳԳՄ-ների տնօրենները եւ ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցությունների օրակարգում ներկայացվել եւ քննարկվել են մասնաճյուղերի ֆինանսատնտեսական գործունեության, գազահամակարգերի շահագործման, բաժանորդների սպասարկման, պլանային առաջադրանքների կատարման, ձմռան նախապատրաստական աշխատանքների ապահովման եւ այլ հարցեր:
Խորհրդակցության ընթացքում բաձրացված որոշ խնդիրների կանոնակարգման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով գազօգտագործման անվտանգության հարցերին եւ տեղերում իրավիճակի վերլուծությանը, Վ. Հարությունյանը հանձնարարել է բոլոր միջոցառումները ձեռնարկել անվտանգ գազամատակարարում ապահովելու համար՝ համագործակցելով «էյ-Ւ-Ջի Սերվիս» ՍՊԸ տարածքային ծառայությունների հետ։


Ամփոփելով ԳԳՄ-երի վարկանիշային տվյալները եւ գործունեության արդյունքներր, Վ.Հարությունյանը հատկանշել է, որ ԳԳ մասնաճյուղերի աշխատանքը հիմնականում հաջողված է եւ հաջողությունը պայմանավորված է առաջին հերթին կազմակերպված աշխատանքով, գործի նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությամբ։ Վ.Հարությունյանի խոսքով,ԳԳՄ-երի աշխատանքային գործունեության մեջ կան դրական տեղաշարժեր եւ լավ հնարավորություններ կայուն բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ «Յուրաքանչյուրն իր տեղում պետք է ձգտի լավ արդյունք արձանագրել եւ իր նպաստն ունենալ մեր համատեղ աշխատանքում, որի առաջնահերթ նպատակը անխափան եւ անվտանգ գազամատակարարում ապահովելն է եւ ազզաբնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը»։

Վ.Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել նաեւ մասնաճյուղերի աշխատանքային պայմաններին եւ աշխատանքային կարգապահության հարցերին, զրուցել աշխատակիցների հետ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am