«Ամենախելացին» նախագիծը կհովանավորի «Գազպրոմ Արմենիա»-ն

Փետրվարի 13-ին «Արմենիա Թի Վի» ՓԲԸ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, որի համաձայն «Գազպրոմ Արմենիա»-ն կհովանավորի «Ամենախելացին» հեռուստանախագիծը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր

Համագործակցության հուշագիրը «Արմենիա Թի Վի»-ի կողմից ստորագրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ՀՀ ԿԳՆ-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը և «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանը:
Կարևորելով նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց հեռուստանախագծի բոլոր աջակիցներին, որոնք իրականություն դարձրին այս «մեգանախագիծը»: «Շատ ուրախ եմ, որ այս համագործակցությունը մեկնարկեց: „Ամենախելացին“ ամենահաջողված նախագծերից, ամենադիտվող հաղորդումներից մեկն է, սա նշանակում է, որ հեռուստաեթերում մանկապատանեկան, ինտելեկտուալ, ժամանակակից ծրագրերի պակաս կար: Իմ անձնական հպարտությունը և ուրախությունն այն է, որ մենք կարողացանք կյանքի կոչել հեռուստանախագիծ, որը վերածվեց շարժման: Առաջին անգամ հեռուստաէկրանից գովազդվեց և գովազդվում է գիտելիքը, ինտելեկտը և բազմակողմանի զարգացվածությունը, ինչը ամենամեծ նվաճումն է, ուրախ եմ, որ մենք այսօր կարողանում ենք „Արմենիա TV“-ի հետ միասին, „Գազպրոմ Արմենիա“ խմբի հետ միասին շարունակել այս նախագիծը»-նշեց Ա.Աշոտյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ որոշեց ընդունել գործընկերության առաջարկն ու հովանավորել «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նախատեսվող «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի կազմակերպումն ու անցկացումը, ինչը ամբողջությամբ համահունչ է «Գազպրոմը երեխաներին» ծրագրի նպատակներին:

Ամենախելացին այն եզակի նախագծերից է, որ նախատեսված է դպրոցահասակ լսարանի համար և, կարելի է ասել, դարձել է ամենասպասված ու վարկանիշային հաղորդումներից մեկը հեռուստաեթերում, իսկ նրա մասնակիցները հասցրել են դառնալ հեռուստաէկրանի պատանի հերոսներ:

«Գազպրոմը» անչափ կարևորում է խաղի նպատակաուղղվածությունը, այն է բացահայտել խելացի երեխաներին և ասպարեզ բերել նրանց, որպեսզի վստահ լինեն իրենց գիտելիքների մեջ և կարողանան դրսևորել այդ գիտելիքները մրցակցային պայմաններում:

Մեր հնարավորությունների շրջանակում կփորձենք հետևողական լինել հաղթող երեխաների հետագա առաջընթացի հարցում»:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի մարտից «Արմենիա» հեռուստաընկերության և «Sony Pictures Television» բրիտանական ընկերության բանակցությունների արդյունքում որոշվեց մեկնարկել «Ամենախելացին» միջազգային ինտելեկտուալ շոուի հայաստանյան առաջին եթերաշրջանը: Նախագծի առաջին և երկրորդ եթերաշրջաններն ունեցան մեծ արձագանք և տեղ գտան ամենավարկանիշային ծրագրերի տասնյակում:

«Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի 3-րդ եթերաշրջանը կմեկնարկի 2016թ. մարտից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am