Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում

Ավանդույթի համաձայն հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել է ամենա փոքրիկներից մինչև պատանեական տարիքի ավելի քան 200 երեխա:

Երեխաների համար կազմակերպել էր ուրախ շոու- ծրագիր: Մանուկների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում, իսկ միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում էին հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները, իսկ Օսկար անունով ծաղրածուն կազմակերպում էր զվարճալի խաղեր և վիկտորինա:




Ավելի բարձր տարիքի երեխաները մասնակցում էին կավճանկարչությանը, ավազի վրա նկարչությանը:

Երեխաներից շատերը հետաքրքրված էին ակվագրիմով, որը տեղում կազմակերպվում էր նրանց համար:

Կացմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ երեխաների կողմից սիրված պաղպաղակով, հյութերով: Բոլոր երեխաները ստացան նվերներ. գիպսե արձանիկներ մուլտհերոսների տեսքով գունազարդելու համար, ներկերի հավաքածու և քաղցրավենիք:
Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թղթի վրա գրված իրենց երազանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am