Սկսվել է բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թ. N333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ—ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից:
Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձևավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
«Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլային թիմը նախապատրաստվում է նոր խաղաշրջանին 2016 թվականի ընթացքում «թեժ գծով» ստացվել է 1348 զանգ 2017 թվականի հունվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը 2016 թվականին ՌԴ-ից հանրապետություն է ներկրվել 1864.6 մլն խ.մ բնական գազ 2017թ. հունվար ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը