Երեւանում տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

24 հունվարի 2018, 13:59

Հունվարի 23-ին Երեւանում տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018 թվականի բյուջեի և ներդրումային ծրագրի նախագծերը: Օրակարգային հարցերի շարքում անդրադարձ է կատարվել նաև Ընկերության 2018 թվականի կապիտալ նորոգման ծրագրի նախագծին:

Տնօրենների խորհուրդն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ստորգետնյա գազի պահեստավորման համակարգի աշխտորոշման միջնաժամկետ ծրագրի նախագիծը, ինչպես նաև գազափոխադրման համակարգի հուսալիության բարձրացմանն ուղղված միջոցառումների միջնաժամկետ ծրագրի նախագիծը:

Քննարկվել են նաեւ Ընկերության ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, ընդունվել են համապատասխան որոշումներ:

Նույն օրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամներն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ, ծանոթացել են աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ համալիրում գործելու են դպրոց, մանկապարտեզ, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ:

Նախագիծն իրագործվում է «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ՝ «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button