«Փյունիկի» մրցաշարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մեկնարկել է հաղթանակով

6 մայիսի 2019, 15:14

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը մասնակցում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մայիսի 4-ից 27-ը անցկացվող մրցաշարին, որին մասնակցում են 24 սիրողական թիմեր: Pyunik Cup սիրողական մրցաշարին մասնակցում են նաև երեւանյան ակումբում մարզվող պատանի խաղացողների ծնողներն ու տարբեր կազմակերպություններ: Մրցակիցները բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ:

Քանի որ խաղերը անցկացվում են 1+7 ձևաչափով, ընկերության ֆուտբոլիստները հանդես են գալիս երկու թիմով՝ «Գազպրոմ Արմենիա»-1 և «Գազպրոմ Արմենիա» —2 :



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլիստները սիրողական մրցաշարի առաջին օրը՝մայիսի 4-ին անցկացրել են երկու խաղ:

Իրենց առաջին խաղում «Գազպրոմ Արմենիա» —2 թիմը մրցեց «Փյունիկի» 09 թիմի խաղացողների ծնողների հետ։

Երկրորդ խաղը «Գազպրոմ Արմենիա» —1 անցկացրեց Հայաստանի լրագրողների 2-րդ թիմի հետ:

Առաջին խաղն ավարտվեց 9:1, երկրորդ խաղը՝ 9:2 հաշիվներով:

Հաջորդ հանդիպումները նախատեսված է անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 12-ին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button