ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23 հուլիսի 2019, 12:10

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՈՒՍՈՒՄՆԱ-ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՀԻՄՆԱՐԿԻ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հուլիսի 10-ի № 263, 265 և 266 հրամաններով տրամադրված № 1260, 0936 և 1165 լիցենզիաները, հայտարարում է ընդունելություն՝ տարրական հանրակրթական ծրագրով՝ տարրական դպրոցում (1-3-րդ դասարաններ), հիմնական հանրակրթական ծրագրով՝ միջին դպրոցում (5-8-րդ դասարաններ) և միջնակարգ հանրակրթական ծրագրով՝ ավագ դպրոցում (10-րդ դասարան):

Դպրոցը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում և մաս է կազմում ժամանակակից ուսումնա-սպորտային համալիրի, որի կազմում առկա են փակ սահադաշտ, մարզաառողջարարական կենտրոն և մանկապարտեզ: Դպրոցն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, այդ թվում՝ մասնագիտացված ժամանակակից դասարան-լաբորատորիաներ, գրադարան, ընթերցասրահ, համակարգչային սրահ, լողավազան, հանգստի և ժամանցի գոտիներ, ինչպես նաև անհրաժեշտ տարածքներ ու գույք՝ կրթական և մարզական ծրագրերի որակյալ կազմակերպման համար:

Դպրոցում կրթությունը իրականացվելու է հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ ռուսերեն և անգլերեն լեզուների խորացված ուսուցմամբ: Որպես նշված ծրագրերի լրացուցիչ բաղադրիչ՝ դպրոցում իրականացվելու է ռոբոտաշինության, ծրագրավորման, նկարչության, խեցեգործության, պարի, լողի, գեղասահքի, ֆուտբոլի, բասկետբոլի և այլ պարապմունքներ: Նախատեսված է նաև դասապատրաստում:

Սովորողներին տրվելու է սնունդ: Տարրական դպրոցի սովորողներին երեք անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ետճաշիկ, իսկ միջին և ավագ դպրոցի սովորողներին՝ երկու անգամյա սնունդ՝ նախաճաշ և ճաշ:

Դպրոցում ուսումը վճարովի է: Երեխային դպրոց ընդունելիս կազմակերպվում է հարցազրույց (բացառությամբ առաջին դասարանի ընդունելության): Հարցազրույցի փուլը չհաղթահարած երեխան դպրոց չի ընդունվում:

Փաստաթղթերը ընդունվում են 2019 թվականի օգոստոսի 1-ից, աշխատանքային օրերին, ժամը 9:30-ից մինչև 17:30-ն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով դպրոց կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 094-91-40-18 Աննա Ալեքսանյան (տարրական դպրոց), 099-10-88-71 Էմին Սանթրոսյան (հիմնական և ավագ դպրոց) և 093-11-31-74 Անի Աբրահամյան:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button