«Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում ցուցադրվել է «Մոխրոտը» ներկայացումը։ Այդ գունագեղ և վառ միջոցառմանը մասնակցել են կրթահամալիրի ավելի քան 200 սաներ, որոնք ՀՈՒՄՈՒՖՈՒԱ կրթական ծրագրի շրջանակում որպես ֆիզիկական ակտիվության ուղղություն ընտրել են գեղասահքը։
Ուսումնա-սպորտային համալիրում ներդրված ՀՈՒՄՈՒՖՈՒԱ կրթական ծրագիրը՝ հնարավորությունների հավասար զարգացման համակարգ է, որը աշակերտներին բոլոր ուղղություններով համակողմանի ու ներդաշնակ զարգացման հնարավորություն է ընձեռում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am