«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ


Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ:

Մասնագիտական տոնը, ինչպես միշտ, մենք նշում ենք հպարտության զգացումով մեր կատարած աշխատանքի համար, որի գլխավոր և հաստատուն արդյունքը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումը։ Մենք աշխատում ենք օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, որպեսզի մարդկանց տներում ջերմություն և հարմարավետություն լինի։ Այդ խնդիրը լուծում ենք բարձր մակարդակով, անգամ եթե գազահամակարգում երբեմն առաջանում են ֆորսմաժորային իրավիճակներ կամ ժամանակավոր տեխնիկական բարդություններ։

«Գազպրոմ Արմենիա»-ն երկարամյա, արտադրական պատմությամբ հագեցած ընկերություն է և տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլև հանրապետության տնտեսության մեջ ընդհանրապես: Թեև մեր արտադրական ճանապարհի որոշ փուլերում հարկադրված ենք եղել հաղթահարել տարբեր մարտահրավերներ և տեխնիկական խնդիրներ, սակայն իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում այսօր ունենք գազաէներգետիկ կառույցներ, որոնք իրենց կարևոր նշանակությունն ունեն հանրապետության էներգետիկ ոլորտում։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մեր բոլոր նախագծերի և ծրագրերի իրագործումը հնարավոր է դարձել «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության, «Գազպրոմ Արմենիա» ընկերության առջև դրված խնդիրների լուծման հարցում կառուցողական մոտեցման շնորհիվ։

Վստահ եմ, որ հետագայում էլ կանենք հնարավորը՝ մեր առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության որակական նոր մակարդակ ապահովելու համար:

Ընկերության գործունեության դրական ցուցանիշները առաջին հերթին թիմային աշխատանքի արդյունք են: Մենք միասնական թիմ ենք, և յուրաքանչյուրս մե՛ր աշխատատեղում, մե՛ր աշխատանքով մե՛ր բաժին ներդրումն ենք կատարում ընդհանուր գործի մեջ։ Մեր հաջողությունների, արտադրատնտեսական դրական ցուցանիշների հիմքը նաև աշխատողների պրոֆեսիոնալիզմն է, հարուստ փորձը և մեծ ներուժը, նրանց պատասխանատվությունը և նվիրվածությունը գործին։

Առաջիկայում մեզ մեծ աշխատանք է սպասվում ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր հատակագծի, ներդրումային ծրագրի շրջանակում՝ շարունակելով այն լայնածավալ աշխատանքներն ու միջոցառումները, որ մեկնարկել են 2021թ.: Վստահ եմ, որ բոլոր արտադրական ծրագրերը կիրագործենք ամբողջական ծավալով և նախանշված ժամկետներում։

Տոնական այս օրը հատուկ շնորհակալության խոսք եմ ուզում ուղղել աշխատանքի վետերաններին, որոնք նշանակալի ավանդ ունեն մեր ընկերության, հանրապետության գազաէներգետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում։ Ձեր անցած աշխատանքային ուղին լավ օրինակ է մեր երիտասարդ մասնագետների համար, որոնք արժանապատվորեն շարունակում են ձեր գործը։

Հարգելի գործընկերներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մեր պատասխանատու և չափազանց կարևոր աշխատանքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am