Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2023 թվականին կազմել է 2 444,8 մլն խ.մ

2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 2 444,8 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 2 357,3 մլն խ.մ բնական գազ:

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին մատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 510,1 և 293,7մլն խ.մ:

Բնակչությանը մատակարարվել է 808,2 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 412,1 մլն խ.մ բնական գազ:

Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 333,3 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am