«ՀայՌուսգազարդ»-ը առաջին հարկատուն է

26 ապրիլի 2007, 10:00

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ զբաղեցնում է առաջին տեղը` 2007 թ. Ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 6, 807,333 հազար դրամ, որից հարկային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմում է 6,716,442 հազար դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարը ` 90,891 հազար դրամ: Ուղղակի հարկերը /շահութահարկ, եկամտահարկ/ կազմում են 305,500 հազար դրամ, անուղղակի հարկերը /ԱԱՀ/` 6,471,359 հազար դրամ, հաստատագրված վճարները` 446.4 հազար դրամ, այլ հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ` 30,026 հազար դրամ:

Ընդ որում, հրապարակված ցանկի 14 —րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 517,268 հազար դրամ վճարած գումարով, 231-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 52,948 հազար դրամ վճարած գումարով, 364-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 32,764 հազար դրամ վճարած գումարով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button