Գարնանային վարարումների հետևանքով գզալի վնասներ է կրել նաև գազափոխադրման համակարգը

16 մայիսի 2007, 14:00

Վերջին օրերին հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևների և գարնանային վարարումների հետեւանքով զգալի վնասներ է կրել նաև գազափոխադրման համակարգը:

Տավուշի մարզի Դիլիջան և Իջեւան քաղաքներում վթարվել է շուրջ 300 մ երկարությամբ միջին ճնշման վերգետնյա գազարտար, Գավառում և տարածաշրջանի Կարմիր, Նորատուս, Գանձակ գյուղերում` 174 մ վերգետնյա գազատար,վնասվել են նաև թվով 33 հենասյուներ, Մարտունու տարածքում` 400 մ վերգետնյա գազատար, վնասվել են Գեղահովիտ գյուղի Հարավային թաղամասը սնող միջին ճնշման գազատարի 40 հենասյուներ, ինչպես նաև Արտաշատի տարածքի Լանջազատ գյուղը սնող միջին ճնշման վերգետնյա գազատարը:

Ընկերության կողմից հաստատված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ԳԳՄ-ների սպասարկման տարածքների գազաբաշխման համակարգերում 2007թ.-ի գարնանային վարարումներից պաշտպանվելու նախնական միջոցառումների ծրագրով նախատեսված է 36.8 մլն դրամ ներդրում, որի շրջանակում պետք է իրականացվեն գազատարների վերատեղադրման, հենասյուների տեղադրման և ամրացման աշխատանքներ:


«ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ներկայումս գնահատվում է վթարների չափերը և արվում է հնարավոր ամեն ինչ հետեւանքները վերացնելու համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button