2007 թվականին նախատեսվում է ավելացնել պոլիէթիլենային խողովակների օգտագործման ծավալները

15 մայիսի 2007, 15:00

Հանրապետության գազաբաշխիչ ցանցի ընդլայնման աշխատանքներում լայնորեն կիրառվում է պոլիէթիլենային խողովակների օգտագործման տեխնոլոգիան: Վերջին երկու տարվա ընթացքում կառուցվել է 90,53 կմ երկարությամբ խողովակաշար, որից 71,42կմ միջին եւ 19,11 կմ ցածր ճնշման:

Ընթացիկ տարում նախատեսվում է ավելացնել պոլիէթիլենային խողովակների օգտագործման ծավալները՝ հասցնելով այն շուրջ 50 կմ: Մաշված պողպատյա խողովակների փոխարինումը պոլիէթիլենով հնարավորություն է տալիս ապահովել դրանց շահագործման անվտանգությունը, ինչպես նաեւ զգալիորեն բարձրացնել գազամատակարարման ծառայության որակը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button