«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև 2009թ. փետրվարի 1-ը

26 նոյեմբերի 2008, 10:00

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2009թ.փետրվարի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու այդ պայմանագրով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button