«ՀայՌուսգազարդ»-ը փաստացի առաջին տեղում է

28 ապրիլի 2009, 12:00

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009թ. ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե վճարված 3, 395, 528.8 հազար դրամ հարկերի ընդհանուր գումարով զբաղեցնում է երկրորդ տեղը Ալեքս-Գրիգ ընկերությունից հետո (3,550,140.4 հազար դրամ):

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները: Ցանկի 16-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 481,194.5 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 170-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 79,000.0 հազար դրամ, 240-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 58,107.6 հազար դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ցանկում տեղ գտած միայն նշված դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 4,013,830.9 հազար դրամ, ինչը փաստում է, որ «ՀայՌուսգազարդ» համակարգը հանրապետության ամենախոշոր հարկատուն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button