«Գազպրոմ»-ը Վրաստանին առաջարկել է վերանորոգել նրա ԳՏՀ

2 ապրիլի 2009, 12:00

«Գազպրոմ»-ը Թբիլիսիին առաջարկել է քննարկել Վրաստանի գազատրանսպորտային համակարգի վերականգնման և զարգացման գործում ընկերության մասնակցության հնարավոր ձևերը, — տեղեկացրել է «Գազպրոմ» ԲԲԸ փոխնախագահ Վալերի Գոլուբևը:

Ըստ նրա, Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման հիմնական ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով: Սակայն, այդ հանրապետության գազատրանսպորտային համակարգը, ռուսական ընկերության խոսքով, ներկայում «բնորոշվում է մաշվածության բարձր աստիճանով, ինչը մտահոգություն է առաջացնում Հայաստանի սպառողների գազամատակարարման հուսալիության առումով»: Գոլուբևի խոսքերով, Հայաստանի՝ բնական գազի աճող պահանջն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է իրականացնել Վրաստանի գազատրանսպորտային համակարգի վերականգնման ու զարգացման համալիր աշխատանքներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button