Մինչև տարեվերջ կավարտվի սարքավորումների առաքումը «Հրազդան-5»

«Հրազդան-5» նախագծի շրջանակում իրականացվում է վերակառուցվող էներգաբլոկի համար նախատեսված հիմնական տեխնոլոգիական սարքավորումների առաքումը, այդ թվում Alstom GT13E2 գազային տուրբինի սարքավորումների 1350 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակի, 4 հիմնական ուժային տրանսֆորմատորների խմբաքանակի առաքումը:

Ժամանակացույցի համաձայն նոյեմբերի 2-ից սկսվել է հիմնական սարքավորումների առաքումը էներգաբլոկ:Այդ թվում առաքվել եւ արդեն բեռնաթափվել են 40մՎԱ եւ 200 մՎԱ տրասնֆորմատորներ, ինչպես նաեւ գազատուրբինի սարքավորումների հիմնական մասը կազմող գերծավալուն բլոկեր` ավելի քան 1080 տ ընդհանուր քաշով, որոնք տեղափոխվել են Ռոտերդամի նավահանգստից:

2009 թ. դեկտեմբերի սկզբին նախատեսվում է ավարտել առաքվող սարքավորումների ամբողջ ծավալը, այդ թվում նոյեմբերի 20-25-ը նախատեսվում է Զապորոժիեց առաքել գերծավալային տրանսֆորմատոր 400մՎԱ /260 տ/ եւ գազային տուրբինի տրանսֆորմատոր 5.3 մՎԱ, իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը ավարտել գազային տուրբինի երկրորդ խմբաքանակի առաքումը Միացյալ Արաբական Էմիրություններից՝ 260 տ ընդհանուր քաշով:


Սարքավորումների տեղափոխումն իրականացվում է մրցութային կարգով ընտրված կապալառուի ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ նրա մասնագիտացված ենթակապալառու՝ «Ռեյլ Գազ Սերվիս» ընկերության կողմից: Բեռերի տեղափոխումը կատարվում է տնտեսապես առավել նպատահարմար տարբերակով. նախ ծովային հատուկ փոխադրամիջոցով մինչեւ Փոթի նավահանգիստ, ապա մասնագիտացված երկաթուղային եւ ավտոփոխադրամիջոցներով դեպի «Հրազդան-5»-ի շինհրապարակ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am