Վ.Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Շնորհավորելով հյուրին պաշտոնավարման կապակցությամբ, դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը: Խոսելով Ընկերության ընթացիկ գործունեության եւ 2011թ. ծրագրերի մասին Վ.Հարությունյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն էներգետիկ ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վյաչեսլավ Կովալենկոն ցանկություն է հայտնել Ամանորյա տոներից հետո այցելել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և հանդիպում ունենալ Ընկերության աշխատակազմի հետ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am