«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է Արցախի երեխաների աջակցության բարի ավանդույթը

13 սեպտեմբերի 2011, 16:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն շարունակում է բարի ավանդույթը՝ իրականացնելով բարեգործական ծրագրեր կրթական հաստատությունների համար: Գիտելիքների օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ընկերությունը կազմակերպել էր հերթական նվիրատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

բարեգործական ծրագրեր Արցախի կրթական հաստատությունների համար

բարեգործական ծրագրեր Արցախի կրթական հաստատությունների համար

Ընկերությունն Արցախի մի շարք դպրոցների և մանկապարտեզների նվիրեց բազմատեսակ մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ և խաղալիքներ: Այդ նվերները հատուկ նշանակություն ունեցան Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան և Հ.Բալասանյանի անվան դպրոցներում, քանի որ հիմնանորոգումից հետո բացված ուսումնական հաստատությունների համար, ինչպես նշեցին դպրոցների ղեկավարները, «ՀայՌուսգազարդ»-ի նվիրատվությունը նշանակալի աջակցություն էր մարզական գույքով և համակարգիչներով հագեցնելու առումով:

Մեծ ոգևորությամբ ընդունվեցին «ՀայՌուսգազարդ»-ի նվերները Ստեփանակերտի մանկապարտեզներում, որոնց սաներն իրենց ուրախությունն արտահայտեցին հանպատրաստից փոքրիկ ելույթով: Ինչպես ընդգծեցին մանկապարտեզների ղեկավարները, Ընկերության բարեգործությունը ոչ միայն աջակցությունն է մանկապարտեզներին և հոգածություն Արցախի երեխաներին, այլ նաև հայրենասիրության յուրատեսակ դրսևորում:
Լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ»-ը սկսած 2001 թվականից իրականացնում է սոցիալական ուղղվածության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am