«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է

28 հոկտեմբերի 2013, 00:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2013 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 25,349,986.3 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 31-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,566,856.2 հազար դրամ, 935-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 76,680.7 հազար դրամ, 847-րդ տեղում՝ «Արմավիրգազմաշ» ՍՊԸ՝ 86,149.1 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով զբաղեցնում է 109-րդ տեղը՝ 799,969.9 հազար դրամ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button