2013 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ»-ի 469 մասնագետ

11 փետրվարի 2014, 12:00

2013 թվականի ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 469 մասնագետ՝ նախատեսված 400-ի փոխարեն, այդ թվում 393-ը՝ մասնաճյուղերից, 76-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ գազ սպառող այլ կազմակերպություններից 44 աշխատող:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար անցկացվող մասնագիտական կադրերի ուսուցման եւ որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման համար հիմք են հանդիսանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) եւ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի միջեւ երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաեւ անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը: Ուսուցումը կազմակերպվում է «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ կողմից հաստատված թեմատիկ պլանների եւ ուսումնական ծրագրերի հիման վրա:
«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաեւ իր անմիջական մասնակցությունն ունի Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Պետական համալսարանի «Հիդրավլիկայի, ջերմագազամատակարարման և օդափոխություն» ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, 2013 թվականի մայիսին կենտրոնում կազմակերպվել էր ամբիոնի 21 ուսանողի դիպլոմային աշխատանքների պաշտպանություն, ինչպես նաեւ իրականացվել էր դիպլոմային աշխատանքների ղեկավարում, «Գազամատակարարում» կուրսի դասավանդում եւ այլն:
2013 թվականին հրատարակվել է «Գազակարգավորիչ կետերի կառուցվածքը եւ շահագործումը» ուղեցույց-գրքույկը եւ տպագրման է ներկայացվել «Մայրուղային գազատարի կառուցվածքը եւ գխային մասի շահագործումը» ուղեցույց-ձեռնարկը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button