«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է հերթական վարժանքները գազափոխադրման համակարգի օբյեկտներում

19 հոկտեմբերի 2015, 11:47

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸն, անցկացրել է ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնց մասնակցել են «Տրանսգազ»-ի Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ:

Ուսումնական վարժանքների առաջին սցենարով Մարտունի քաղաքի գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում վթարային իրավիճակի հետևանքով բռնկվել է հրդեհ:

Մարտունու ԳՇՄ վթարային խմբի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

Վարժանքների մեկ այլ սցենարով, մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի արտահոսքով, իսկ Մարտունու ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:

Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:

Այս տարի նախատեսված են նաև ուսումնավարժանքներ Դիլիջանի և Վանաձորի ԳՇՄ-ների վթարային խմբերի մասնակցությամբ:

Նոյեմբերի 5-ին «Տրանսգազ» ՍՊԸն անցկացնելու է հակահրդեհային վարժանք Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում (ԳՍՊԿ):

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button