«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվեց «2017թ. լավագույն եռակցող» մրցույթը

3 մայիսի 2017, 17:00

Ապրիլի 17-ից 21-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում և «Տրանսգազ» ՍՊԸ-ում անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի մեկնարկը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի մեկնարկը

Մրցույթի տեսական փուլը

Մրցույթի տեսական փուլը

Մրցույթ-ստուգատեսի մասնակիցները

Մրցույթ-ստուգատեսի մասնակիցները

Մրցույթի գործնական փուլը

Մրցույթի գործնական փուլը

Մրցույթին մասնակցում էին առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող 18 եռակցողներ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղերից, «Տրանսգազ» ՍՊԸ-ից, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ —ից և «Հրազդան-5» հիմնարկից, որոնք անցել են գիտելիքների ստուգում (ատեստացիա) «Եռակցողների ատեստավորման կարգի» պահանջների համաձայն:

Մրցույթը բաղկացած էր երկու առաջադրանքներից՝ տեսական և գործնական:

Մրցույթը անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Մրցույթ-ստուգատեսի առաջին փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է «Տրանսգազ» ՍՊԸ 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Էդգար Այդինյանը՝ արժանանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» կոչմանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են 6-րդ կարգի էլեկտրաեռակցողներ Արմեն Քոչարյանը («Տրանսգազ» ՍՊԸ) և Մարտին Շխրդումյան («Տրանսգազ» ՍՊԸ):

Մրցույթ-ստուգատեսի հաղթողները՝ (ձախից աջ) Մարտին Շխրդումյան (3-րդ տեղ), Էդգար Այդինյան (1-ին տեղ),  Արմեն Քոչարյան (2-րդ տեղ)

Մրցույթ-ստուգատեսի հաղթողները՝ (ձախից աջ) Մարտին Շխրդումյան (3-րդ տեղ), Էդգար Այդինյան (1-ին տեղ), Արմեն Քոչարյան (2-րդ տեղ)

Մրցույթի հաղթողների պարգևտրման արարողությունը

Մրցույթի հաղթողների պարգևտրման արարողությունը

Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը շնորհավորում է մրցույթ-ստուգատեսի հաղթողներին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթ-ստուգատեսը կազմակերպվում է եռակցման աշխատանքներում կիրառվող առաջատար մեթոդների տարածման, ինչպես նաև եռակցողի մասնագիտության հեղինակության բարձրացման նպատակով:

Հաղթողը կմասնակցի «Գազպրոմ» ՀԲԸ 2017թ. լավագույն եռակցող» մրցույթին, որն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերին ՌԴ-ում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button