«Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»

17 մայիսի 2017, 16:15

«Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլի մրցութային երկրորդ օրվա ընթացքում ելույթ են ունեցել 40 ստեղծագործական խմբեր և մենակատարներ: Նրանցից յուրաքանչյուրի ելույթը վառ էր և տաղանդաշատ: Երգիչներին, գործիքային ժանրի կատարողներին և պարողներին միավորում էր մեծ վարպետությունն ու հուզականությունը:

«Գազպրոմ տրանսգազ Ուֆա» ընկերությունը ներկայացնող պարային խումբը

«Գազպրոմ տրանսգազ Ուֆա» ընկերությունը ներկայացնող պարային խումբը


Մրցութային երկրորդ օրն ավարտվեց «Բարեկամության երեկոյով», որի ժամանակ «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ներկայացուցիչները և արտասահմանյան երկրներից ժամանած հյուրերը իրենց զգացին որպես մի ընտանիք:

«Սարերի շունչը» համույթի ելույթը  «Բարեկամության երեկոյին»

«Սարերի շունչը» համույթի ելույթը «Բարեկամության երեկոյին»


Ստեղծագործական էստաֆետան արտասահմանյան երկրներից առաջինը ընդունեց «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացնող «Սարերի շունչը» համույթը: Հանդիսատեսին բավարար էր բացել սրտերը, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչի մասին էին երգում պատանի կատարողները Հայաստանից:

Էլեն Քալանթարյանի և Գոռ Սարգսյանի ելույթը «Բարեկամության երեկոյին»

Էլեն Քալանթարյանի և Գոռ Սարգսյանի ելույթը «Բարեկամության երեկոյին»


Բարեկամության երեկոյի ժամանակ ելույթ են ունեցել նաև համույթներ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ից, «Գազպրոմ Ղրղզստան»-ից, վիետնամական «Պետրովիետնամ» ընկերությունը ներկայացնող «Ծովի ծաղիկներ» ստեղծագործական խումբը, «Լոս Չակիս» կիթառահարների համույթը Բոլիվիայից, ինչպես նաև «Չինական ազգային նավթագազային կորպորացիայի» ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են փառատոնի մրցութային միջոցառումներին:

«Պետրովիետնամ»-ը ներկայացնող «Ծովի ծաղիկներ» ստեղծագործական խումբը

«Պետրովիետնամ»-ը ներկայացնող «Ծովի ծաղիկներ» ստեղծագործական խումբը


Երեկոն բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին նվիրեց անմոռանալի, վառ հույզեր, իսկ փառատոնի ընկերների շրջանակն էլ ավելի ընդլայնվեց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button