«Գազպրոմ Արմենիա»-ում տեղի է ունեցել որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործման բնապահպանական առավելությունների մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությունը

14 դեկտեմբերի 2017, 15:45

«Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված բնապահպանության տարվա շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կազմակերպել էր որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործման բնապահպանական առավելությունների մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվել էր քննարկում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնագետների, հրավիրված բնապահպանների և փորձագետների մասնակցությամբ:

Գազաշարժիչային վառելիքի շուկայի ակտիվ զարգացմանը նպաստել է Գազմատակարարման վերականգնման և գազիֆիկացիա ծրագիրը, որն 1998–2011 թվականներին իրականացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, այն ժամանակ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ: Հայաստանում սեղմված բնական գազի շուկան ամբողջությամբ ազատականացված է, ինչը իր հերթին նպաստում է շուկայի ընդլայնմանը:

Այսօր հանրապետությունում իրացվող գազի շուրջ 25% բաժին է ընկնում ԱԳԼՃԿ-ների:

Ներկայում հանրապետության տարածքում գործում են 373 ԱԳԼՃԿ-ներ: Գազալցակայանների զարգացած ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս մեքենաները լիցքավորել բնական գազով հանրապետության ցանկացած շրջանում:

Բնապահպանների խոսքերով, բնական գազը էկոլոգիապես ամենամաքուր վառելիքն է, մեթանով աշխատող տրանսպորտի արտանետումները բենզինի կամ դիզվառելիքի համեմատ 60 տոկոսով ավելի քիչ վնասակար են առողջության համար: Շմոլ գազի արտանետումները նվազում են 10 անգամ, օդի աղտոտվածությունը՝ 9 անգամ, իսկ մրի, ծծումբի և կապարի միացությունները ընդհանրապես բացակայում են:

Սեղմված բնական գազի օգտագործման ընթացքում տեղի է ունենում գազի լրիվ այրում, զգալիորեն նվազում է կողմնակի նյութերի արտանետման մակարդակը: Բայց ամենակարևորը, ըստ բնապահպան փորձագետի, չեն առաջանում ցիկլիկ ածխաջրածիններ, որոնք ունեն շատ լուրջ մուտագեն և կանցերոգեն ազդեցություն: Այդ իսկ պատճառով բնապահպաններն ողջունում են սեղմված բնական գազի օգտագործումը որպես ավտովառելիք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am