Ընթացիկ տարում գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում նախատեսված են համալիր աշխատանքներ հանրապետության ամբողջ տարածքում

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022–2026 թթ. ներդրումային ծրագրի (այդ թվում՝ կապիտալ նորոգման պլանի) շրջանակներում գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացվում են համալիր աշխատանքներ հանրապետության ամբողջ տարածքում։

Հնգամյա ժամանակահատվածի համար կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 140 501,6 մլն դրամի չափով (առանց ԱԱՀ)՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

— Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

— գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտների ընդլայմանը, վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված ներդրումներ,

— նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ։

Ընթացիկ տարում կապիտալ նորոգման պլանով, մասնավորապես, նախատեսված են Երևան-Արմավիր 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան II գծի 1000 մմ և 700 մմ տրամագծերով մայրուղային գազատարների ու Գորիս-Նախիջևան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման (մեկուսիչ շերտի փոխարինմամբ) աշխատանքներ: Մայրուղային գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 40 կմ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու նաև գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում, նախատեսված է «Ալավերդի», «Գետաշեն» և «Արզնի» գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ենթակառուցվածքի և տեխնոլոգիական հանգույցների կապիտալ նորոգում։

Նախատեսված են համալիր աշխատանքներ գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ շուրջ 70 կմ միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am