Գազպրոմ Արմենիա
Իրադարձություններ
Ապրիլի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ ՈւՍՀ դպրոցի թատերախմբի՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացման ցուցադրությունը:
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը:
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) կողմից գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացվում են համալիր աշխատանքներ, որոնք նախատեսված են Ընկերության 2024թ․ կապիտալ նորոգման պլանով։
Բնական գազի ֆիզիկաքիմիական ցուցանիշները ու խտությունը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից որոշվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների» փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում՝ չափումների իրականացման միջոցով:
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն։ Քննարկվել են ԳԳՄ-ների մարտ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, Ընկերության 2024թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։